Հայաստանում տիրող անկառավարելի քաոսը գնալով ավելի է խորանում, որի ուղիղ դրսևորումներն են իշխանությունների օրեցօր ընդգծվող ցինիզմն ու պատեհապաշտ վարքագիծը։ Օրվա իշխանությանը թվում է, թե կարելի է որոտընդոստ, պաթոսախեղդ տեքստերով արդարացնել սեփական աղետաբեր քաղաքականությունը...
Հայ Առաքելական Եկեղեցու, ՀԱԵ առաջնորդների դեմ Փաշինյանի հարձակումները փորձ են դելեգիտիմացնել Եկեղեցին՝ որպես կենդանի բարոյական և քաղաքական հեղինակություն...
Վեհափա՛ռ Տեր,
վերջին տարիներին՝ Հայաստանում, ՀՀ կառավարության և նրա ղեկավարի կողմից ծայրաստիճան թշնամական վերաբերմունք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա գահակալի հանդեպ։ Դրանք սաստկացան այս տարվա մայիս ամսից սկսած...
ՈՒ որքան էլ անքննելի լինեն, ինձ՝ անհավատիս համար մի բան պարզ է ՝ չի կարելի խաբել Աստծուն, զի նա, որքան բարի է բարեպաշտ հավատացյալների ու նաև իրական անհավատների նկատմամբ, երիցս հիշաչար է կեղծավորների ու փարիսեցիների հանդեպ...
Տարեք ինձ այս երկրից, տարեք ինձ Ձեր ուսերի վրա, բարձր, որքան կարելի է բարձր` ստորներից վեր, պատուհասներից վեր, դավաճանությունից անդին, տարեք ինձ դաշտերի, ձորերի, սարերի ու լեռների վրայով...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...